News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

 TripAdvisor զբոսաշրջային ծառայությունը ներկայացրել է ակվապարկերի վարկանիշը, որը կազմվել է օգտատերերի արձագանքների հիման վրա, հայտնում է «Մոյա պլանետան»։ Առաջին տեղը զբաղեցրել է Siam Park-ը Իսպանիայում։ Այդ հաստատությունը արդեն չորրորդ տարին հաջորդաբար վարկանիշի առաջատար  է դառնում։ Ըստ արձագանքների՝ զբոսաշրջիկներին ամենից շատ դուր է գալիս «Ուժի աշտարակը»,որը «թույլ նյարդեր ունեցողների համար չէ»։ Դուք գլորվում եք 28 մ բարձրությունից ու ընկնում լողավազանի մեջ, որը գտնվում է շնաձկերով ակվարիումի վրա։

Երկրորդ տեղում Beach Park-ն է բրազիլական Ակիրասում, իսկ երրորդում Waterborm Bali-ն՝ Ինդոնեզիայում։

Առաջին տասնյակում են նաեւ Aquaventure Waterpark-ը (Դուբայ), Thermas dos Laranjais-ը (Բրազիլիա), Typhoon Lagoon-ը (Ֆլորիդա), Hot Park (Բրազիլիա), Wild Wadi Water Park-ը (Դուբայ), Aquatica, SeaWorld's Waterpark-ը (Ֆլորիդա) եւ Yas Waterworld Abu Dhabi-ն (Աբու Դաբի, ԱՄէ)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ