News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՊՆ N զորամասի  հարակից տարածքում կախված հայտնաբերված Վարդան Մելքոնյանը մահից ժամեր առաջ ընկերոջից 20.000 դրամ է խնդրել: Նա հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը զանգահարել է ընկերոջն ու ասել, որ իրեն շտապ 20.000 դրամ է պետք: Թե ինչի համար է անհրաժեշտ եղել նրան այդ 20.000 դրամը, Վարդանը ընկերոջը չի ասել:

Նույն գիշեր Վարդանը զանգահարել է նաեւ մորը, տատին, բոլորին բարի գիշեր է մաղթել, սակայն, գումարի անհրաժեշտության մասին ոչինչ չի ասել:

Թաղամասում տարածված տեղեկություններով Վարդանը վերջին օրը՝ հուլիսի 22-ին, 3 ընկերների հետ զորամասից դուրս գալու ու քաղաքում շրջելու թույլտվություն է ստացել: Մի քանի ժամ անց զորամաս է վերադարձել բարձր տրամադրությամբ:

Վերջինը ծառայությունից մշտապես գոհ է եղել, երբեւէ որեւէ բողոք կամ դժգոհություն չի արտահայտել: Ծառայության մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ արձակուրդ է եկել ու հետ վերադարձել բարձր տրամադրությամբ:

Ճանաչողները Վարդանին բնութագրում են որպես չափազանց ազնիվ երիտասարդի, ով ցանկացած հարցում պատրաստակամորեն օգնության է հասել դրա կարիքն ունեցողներին:

Վարդանը սովորել է Վանաձորի թիվ 5 դպրոցում: Դպրոցում առաջադիմությունը բարձր չի եղել, փոխարենը տեւական ժամանակ տարված է եղել ֆուտբոլ մարզաձեւով: Դպրոցն ավարտելուց հետո ընտրել է ատամնատեխնիկի մասնագիտությունը: Ուսումը մտադիր էր շարունակել ծառայությունն ավարտելուց հետո:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (ծնված 1998թ., Վանաձորի ԶԿ):

Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Մոլդովայում մեղադրանք է առաջադրվել Գագաուզիայի ռուսամետ ղեկավարին
Հետաքննության տվյալներով, 2019 - 2022 թվականներին Գուցուլը․․․
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Ամենաշատ