News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կարդինալ Ջորջ Պելը, որին կասկածում են սեռական ոտնձգությունների ու մանկապղծության մեջ, հուլիսի 26-ին Մելլբուրնի դատարանում հերքել է իր հասցեին մեղադրանքները։ Այսօրվա դրությամբ 76-ամյա կարդինալ Պելը  կաթոլիկ եկեղեցու ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որի դեմ դատական գործ է հարուցվել, հայտնում է DW.-ը։

Կարդինալի փաստաբան Ռոբերտ Ռիխթերը հայտարարել է, որ Պելն իրեն անմեղ է համարում մեղադրանքի բոլոր կետերով։ Դատավարության մանրամասները դեռ չեն հրապարակվել, ոստիկանությունը հայտնում է «բազմաթիվ հայցվորների»՝ կարդինալի հնարավոր զոհերի առկայության մասին։ Ավստրալական լրատվամիջոցների փոխանցմամբ նման զոհերից են երկու տղամարդ, ովքեր 1970-ականներին սեռական բռնության են ենթարկվել Պելի կողմից։ Եւս երեք տղամարդու խոսքով էլ 1980-ականներին կարդինալը մերկ վիճակում կանգնել էր անչափահաս պատանիների առջեւ՝ հանդերձարանում։

Կարդինալ Պելը ըստ էության Վատիկանում երրորդ մարդն է իր կարեւորությամբ։ Պելը, լինելով Վատիկանի գանձապահ, զբաղեցնում է էկոնոմիկայի հարցերով քարտուղարության պրեֆեկտի պաշտոնը։ Նա այդ պաշտոնին նշանակվել է 2014-ին։ Այս տարվա հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նրան ազատել է պաշտոնից, որպեսզի նա կարողանա ներկայանալ դատարան։

Հռոմում նսիտի ժամանակ Ջորջ Պելը իրեն անվանել է «դաժան վարկաբեկման» զոհ։ «Ես անմեղ եմ։ Այդ մեղադրանքնեը կեղծ են։ Սեռական բռնության շուրջ այս ամբողջ բեմադրությունը զզվելի է»,- ասել էր նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ