News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սպառողների արտադրանքի անվտանգության հարցերով ամերիկյան հանձնաժողովը նախազգուշացրել է սփիներների հետ խաղի վտանգի մասին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է հանձնաժողովի կայքում, հայտնում է RT-ը։

Նշում են, որ խաղալիքի վտանգն այն է, որ պլաստիկ ու մետաղական սփիներները կարող են կոտրվել ու մանր մասերի փշրվել։

Հանձնաժողովը խորհուրդ չի տալիս սփիներները տալ փոքրիկ երեխաներին ու խնդրում են հետեւել, որ նրանք այդ խաղալիքը բերանների մեջ չդնեն։

Նաեւ շեշտում են, որ սփիներները, որոնք աշխատում են մարտկոցներով, կարող են բռնկվել, դրա համար էլ խորհուրդ են տալիս օգտագործել լիցքավորման այն սարքը, որը հենց խաղալիքի հետ է վաճառվում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ