News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում արտասովոր դեպք է տեղի ունեցել։ Բաքվեցուն շանտաժի է ենթարկել նրա երիտասարդ սիրեկանը։

minval.az-ի փոխանցմամբ՝ ոստիկանները ձերբակալել են 1993 թ ծնված Է․ Մ-ին, որը շանտաժի ու սպառնալիքների միջոցով տիրացել էր բաքվեցի տղամարդու գումարներին։

Հայտնի է, որ ձերբակալվածը ծանոթացել էր 1960 թ․ ծնված Է․ Ա-ի հետ: Պարզ չէ, թե ով էր ում գայթակղել, բայց շուտով նրանց միջեւ ինտիմ կապ էր սկսվել։ Սակայն 57-ամյա տղամարդը չէր կասկածում, որ իրենց բոլոր հեռախոսազրույցները ձայնագրվում են։ Օգոստոսի 14-ին երիտասարդն իր զուգընկերոջը ցույց է տվել ձայնագրությունները ու սպառնացել, որ կհրապարակի դրանք սոցցանցում, եթե վերջինը խոշոր գումար չտա իրեն։ Քանի որ տղամարդն ամուսնացած էր, նա չէր կարող հանդուրժել նման խայտառակություն ու փոխանցել էր այդ գումարը չարագործին։

Բայց հետո տուժածը հաղորդում է տվել ոստիկանություն, որն արագ գտել է հանցագործին ու ձերբակալել նրան։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ