News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Նկարիչ Ումբերտո Ռոմանոյի 1937 թվականի նկարում հնդկացու են գտել, որի ձեռքին iPhone-ին շատ նման ինչ-որ բան է, հայտնում է Motherboard-ը:

Նշվում է, որ իտալացի նկարիչը 1937 թվականին ավարտել է «Միսթեր Պինչոն եւ վերջին Սփրինգֆիլդները» նկարը: Դրա վրա պատկերված է բրիտանացի գաղութարար Ուիլյամ Պինչոն:

Նրա կողքին ավանդական հագուստով հնդկացի է, որը նայում է մի բանի, որը շատ նման է iPhone-ին:

Ժամանակակից մարդու համար դժվար է նրա ձեռքին եղած ուղղանկյուն աղյուսակն այլ բան ընկալել:

Իրը հետաքրքրությամբ է զննում նաեւ կողքին գտնվող կապկպված տղամարդը: Ռոմանոյի նկարի մյուս հերոսները հնդկացու ձեռքին եղած iPhone-ին ոչ մի ուշադրություն չեն դարձնում:

Motherboard-ի խմբագիրը հայտնել է, որ նկարի մասին տեղեկացել է պատմաբան Դենիել Քրոունի նկարչի մասին հոդվածից: Պատմաբանը կարծում է, որ նկարի վրա ոչ թե սմարթֆոն է, այլ հայելի, որը կարող էր վկայել հասարակության մեջ բնիկ ամերիկացիների բարձր կարգավիճակի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ