News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, որն  հանրությանը ավելի շատ հայտնի է որպես Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի, համոզված է, որ մեր երկրում ստեղծված վիճակի գլխավոր մեղավորը «թուրքն» է։  NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը վստահեցրել է, որ Հայաստանի քաղաքացիները լավ կապրեն, եթե ավարտվի պատերազմը։ Իսկ թե ինչպես է ստացվել, որ պատերազմող երկրում ի հեճուկս ժողովրդի վիճակի՝  իր եւ Տարոն Մարգարյանի ունեցվածքը բազմապատկվել է, պատգամավորը դժվարացել է մեղավորներ փնտրել։

Պարոն Սարգսյան, առաջիկայում կքննարկվի  վարչապետի փոփոխության հարցը։ Ձեզ համար կարեւո՞ր է՝ ով կդառնա վարչապետ։

Ինձ համար տարբերություն կա, որ վարչապետը լինի բանիմաց եւ ճանապարհ անցած  մարդ։

Կարո՞ղ եք նշել  Ձեր թվարկած որակներով թեկնածուներ Հանրապետական կուսակցութունից։

Չեմ կարող նշել, խորհրդի նիստում կառաջարկեն,  կքննարկենք կհասկանանք, թե մարդն ինչքանով է կարողանում երկիրն էս վիճակից հանել։

Ձեզ համար էակա՞ն է Կարեն Կարապետյանը կշարունակի, թե՞ Սերժ Սարգսյանը կնշանակվի։

Ինձ համար էական է, որ ժողովրդի համար լավ լինի։

Փաստ է, որ ժողովուրդը դժգոհ է ՀՀԿ-ի իշխանությունից , ժողովրդի վիճակն ավելի է վատացել։

Ժողովուրդը դժգոհ չէ, դա որոշ մարդկանց կարծիքն է․․․․ որտեղի՞ց լավ լինի, պատերազմող երկրում կարո՞ղ է լավ լինել։

Ո՞վ է մեղավոր, որ վատ է։

Ո՞վ է մեղավոր, թուրքը, ով է մեղավոր, ով է պատերազմում մեր հետ, բա թուրքն ա մեղավոր, որ մենք պատերազմի մեջ ենք․․․

Թուրքերը մեղավոր են, որ մեր երկիրը կոռումպացված է, անարդարություն է ամենուր։

Կոռուպցիան բոլոր պետությյուններում էլ կա, էդ կոռուպցիա հասկացողությունը տվյալ աթոռին նստած մարդուց ա գալիս, երկիրը մեղավոր չէ։ Էդ մարդուն էլ բռնում դատում են․․․

Գործազրկության, աղքատության, մենաշնորհների  մեղավորվ ո՞վ  է։

Ասում եմ՝ բա պատերազմող երկիր ա, երկրի վիճակի հետ կապված ասում եմ, որ մեղավորը թուրքն ա։

Թուրքերը մեղավո՞ր են, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են, լեգիտիմ իշխանություն չկա։

Ինչի ազնիվ չե՞ն ընտրությունները, ես թեկնածու եմ եղել, իմ  ընտրությունները ազնիվ են եղել։ Լեգիտիմ իշխանություն մենք հիմա էլ ունենք։ Իսկ որ պատերազմը ավարտվի, մեր ժողովուրդը ավելի լավ կապրի։

Տպել
Ամենաշատ