Ադրբեջանի բնակիչը սպառնացել է հաշվեհարդար տեսնել կնոջ եւ աղջկա նկատմամբ։
Minval.az-ը հայտնում է, որ Ջալիլաբադի շրջանի Գեյթեփե քաղաքի բնակիչը դիմել է ոստիկանություն։ Կինը նշել է, որ իր ամուսին Ֆարհադ Ջաֆարովը ծեծել է իրեն եւ աղջկան, հետո սպառնացել նռնակով։
Ոստիկանության աշխատակիցները խուզարկել են Ֆ. Ջաֆարովի տունը եւ այնտեղ հայտնաբերել T-N-1 նռնակ։