News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մենք առաջարկում են օրինականացնել բջջային հեռախոսները ՔԿՀ-ներում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, «Ի՞նչ բարեփոխումներ կբերի քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագիրը»թեմայով քննարկման ժամանակ նշել է ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռեւազյանը:

Նրա խոսքով, միեւնույն է, քիչ թե շատ գումար ունեցող դատապարտյալներն ունեն բջջային հեռախոս ու եթե այն թույլատրվի, հասանելի կդառնա նաեւ չքավոր զանգվածի համար:

«Փորձը ցույց է տալիս, որ եթե մարդ ուզում է ունենալ բջջային հեռախոս, ունենում է, բայց եթե օրինակացնենք, կարող ենք վերահսկողություն սահմանել: Ի վերջո, բջջային հեռախոսը հնարավորություն է տալիս կապը պահել ընտանիքի անդամների, մտերիմների հետ»,-ասաց նա:

Նույն խնդրի առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց. «Քանի որ ՔԿՀ-ում բջջային հեռախոս ունենալը կարգի խախտում է, դա տեղի է ունենում կոռուպցիոն եղանակով: Ամեն անգամ նշվում է, թե այսքան թվով հեռախոսներ ենք հայտնաբերել դատապարտյալների մոտ, բայց որտեղի՞ց են այդ հեռախոսները հայտնվել այնտեղ: Իսկ երբ այն թույլատրվում է, կոռուպցիան ռիսկերը նվազում են»:

Ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նկատեց. «Շատ քիչ են երկրները, որտեղ բջջային հեռախոսները թույլատրված են: Ընտանիքի հետ կապից բացի դրանք օգտագործվում են համապատասխան հանցագործությունների, խարդախությունների համար: Երկրորդ, խցում առնվազն 4 մարդ կա եւ շփումը մեկուսի հնարավոր չի լինում կազմակերպել: Ի վերջո, մենք ինչպես ենք պատկերացնում այս խնդրի լուծումը: Մենք նախատեսում ենք սահմանափակել հանձնուքների ընդունումը, որի ժամանակ էլ հեռախոս են փոխանցում: Սննդի որակի վրա ենք աշխատում, որ դա հնարավոր լինի: Մոտ ապագայում դրա հետ կապված կներկայացնենք հավակնոտ ծրագիր: Եթե արգելվի սնունդ բերելը դրսից, այդ պարագայում կսահմանափակվի նաեւ արգելված առարկաների ներթափանցումը: Միաժամանակ կավելացվեն տաքսոֆոնների քանակը»:

Տպել
Ամենաշատ