News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխարհում ամենատարածված մթերքներից մեկը, առանց որի չի անցնում, հավանաբար, մեր կյանքի եւ ոչ մի օրը, իհարկե հացն է: Ուստի զարմանալի չէ, որ այն իր տոնն ունի՝ Հացի համաշխարհային օրը (World Bread Day), որն ամեն տարի նշվում է հոկտեմբերի 16-ին:

Տոնը հիմնադրվել է 2006 թվականին՝ Հացթուխների եւ հացթուխ-հրուշակագործների միջազգային միության նախաձեռնությամբ: Իսկ օրվա ընտրությունը պայմանավորված է այն փաստով, որ 1945 թվականի հոկտեմբերի 16-ին ստեղծվել է ՄԱԿ Պարենի եւ գյուղատնտեսական կազմակերպությունը, որը զբաղվում էր գյուղատնտեսության եւ նրա արտադրության զարգացմամբ, փոխանցում է Calend-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ