News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Տաջիկստանի ՆԳՆ-ն եւ գլխավոր դատախազությունը կազմել են ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշման անձանց ցուցակ, որի մեջ մոտ 370 մարդ է ընդգրկվել, հաղորդում է Avesta-ն:

Այս կատեգորիայի անձինք իրենց խոցելիության պատճառով օպերատիվ հաշվառման տակ են անցել:

«Կոնունիյատ» (Օրինականություն) ամսագիրը գրում է, որ 2016-ին ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշման անձանց՝ հոմոսեքսուալների, լեսբուհիների, բիսեքսուալների,տրանսսեքսուալների բացահայտման համար հատուկ աշխատանքային խմբեր էին ստեղծվել։

Այսպիսով 367 անձ էր հայտնաբերվել, որոնք խոցելի քաղաքացիների խմբում են ներառվել: Նրանցից 319-ը հոմոսեքսուալներ են, 48-ը՝ լեսբուհիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ