News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Սաուդյան արքայադուստր Ռիմա բինտ Բանդար Ալ Սաուդը Ջիդայում բացել է թագավորության պատմության մեջ առաջին ֆիթնես կենտրոնը կանանց համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Arab News-ը։

«Ձեզ համար մենք ընտրել ենք տրենաժորների լավագույն տեսակները»,- ասել է արքայադուստրը՝ դիմելով ֆիթնես կենտրոնի առաջին այցելուներին։ Նա նաեւ ցույց է տվել հատուկ բջջային հավելված, որի օգնությամբ կանայք կարող են ինքնուրույն ընտրել իրենց պարապմունքների հարմար օրն ու ժամը, նաեւ մարզական ծրագրի բովանդակությունը։ Ֆիթնես դահլիճի բացումը նշանավորեց նոր դարաշրջան երկրում սպորտի զարգացման մեջ, նշում է պարբերականը։

Հոկտեմբերի 13-ին Սաուդյան Արաբիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Թուրկի բեն Աբդուլ Մուհսին ԱԼ Շեյխը Ռիմու բինտ Բանդար Ալ Սաուդին նշանակել է Սաուդյան Արաբիայի Մարզական միությունների ֆեդերացիայի նախագահ։ Նա դարձել է թագավորության պատմության մեջ առաջին կինը, որը այդքան բարձր պաշտոն է զբաղեցրել սպորտի բնագավառում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ