News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ոստիկանությունը խուզարկել է համշենահայ մտավորական Ջեմիլ Աքսուի տունը եւ ձերբակալել նրա կնոջը։

Թուրքական Gazeteduvar կայքի փոխանցմամբ՝ Ջեմիլ Աքսուն հայտնել է, որ կնոջը ձերբակալել են սոցցանցերում գրառման համար։ «Թուրքիային բնորոշ երեւույթ...։ Ֆեյսբուքում գրառում կատարելու համար առավոտյան մեր տուն ներխուժեցին, խուզարկեցին, Նուրջանին ձերբակալեցին, իմ համակարգիչն ու մի քանի գրքեր տարան հետները»,–գրել է Ջեմիլ Աքսուն։

Նշենք, որ  Ջեմիլ Աքսուն 2014 թվականից հրատարակվող համշենական առաջին ամսագրի՝ «Գոր»-ի խմբագրակազմի անդամ է:

Աքսուն իր քաղաքական հայացքների պատճառով 8 տարի անցկացրել է թուրքական բանտերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ