News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրապետական խմբակցության պատգամավոր Արթուր Գեւորգյանն ի հեճուկս իր կուսակիցների այն պնդումների, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ անփոխարինելի մարդիկ չկան: Պատգամավորի համար էական չէ՝ 2018 թվականից հետո  երկիրը կղեկավարի Սերժ Սարգսյանը, թե  Կարեն Կարապետյանը:  

«Էական չէ վարչապետը Կարեն Կարապետյանը կլինի, թե Սերժ Սարգսյանը։ Ես ուզում եմ, որ կառավարությունը ամուր ձեռքերում լինի, եւ էսօրվա աշխատանքները որ սկսվել են՝ շարունակվի»,-ասաց նա։

Դիտարկմանը, որ օրինակ Գալուստ Սահակյանը եւ այլ ՀՀԿ-ականներ համոզված են, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, պատգամավորը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը լավ  կառավարիչ է, դրանում համոզված եմ, բայց անփոխարինելի մարդիկ չկան»:

Անդրադառնալով այն կանխատեսումներին, որ եթե 2018 թվականից ՀՀԿ-ն շարունակի երկրի ղեկավարումը, ապա արտագաղթը կշարունակվի՝ ինչպես վերջին տարիներին՝ Արթուր Գեւորգյանն ասաց. «Եթե ուրիշները լինեին իշխանության,  ի՞նչ գիտեք՝ մեկ միլիոն քաղաքացի չէր արտագաղթի: Այսօրվա աշխարհում արտագաղթ բառը մի տեսակ ճիշտ չէ, մարդկանց տեղաշարժը ամբողջ աշխարհում շատ է ակտիվացել: Ես համամիտ չեմ վիճակագրության հետ: Մարդը ուզում է գնա ուրիշ տեղ ապրի: Սխալ է ասել, որ արտագաղթեցիր. սպորտսմենը, երաժիշտը չի կարող մեծ գումար վաստակել, գնում է Միացյալ Նահանգներ, ամբողջ աշխարհում տեղաշարժ է»:

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ վերջին տասը տարվա ընթացքում երկրից արտագաղթել է շուրջ 400 հազար քաղաքացի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ