Բաքվում իրենց պատիժը կրող երկու բանտարկյալ է փախել կալանավայր տեղափոխվելու ժամանակ, հաղորդում է ԱՊԱ-ն։
Տեղեկատվության համաձայն, երբ Բալաջարայի կայարանում գնացքը կանգ է առել, բանտարկյալներ Էտիբար Մամեդովն ու Ալի Աղամին կարողացել են փախչել։ Այս պահին դեռ նրանք որոնման մեջ են։ Է․ Մամեդովը մեղադրվում է թմրանյութի մեծամասշտաբ իրացման հոդվածով, իսկ Ա․ Աղամին՝ խուլիգանական նկատառումներով կատարված սպանության և հրազենային զենքի անօրինական պահպանման հոդվածով։