Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում քննչական գործողություններն անցկացվում են դերասանի անձնագրի  հափշտակման հետ կապված ավելի վաղ հարուցված քրեական գործով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

«Մայրաքաղաքի ոստիկանությունը օպերատիվ միջոցառումներ եւ քննչական գործողություններ է անցկացնում հայտարարություն ներկայացրած անձի աշխատավայրում՝ ՌԴ ՔՕ 325 հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմով հարուցված քրեական գործի շրջանակում»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ քրեական գործի հետաքննությունը շարունակվում է: