News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ապրիլյան պատերազմից հետո Ալաշան տեղափոխված թալիշցի դպրոցականներն արդեն երկրորդ տարին դասերն անցկացնում են նախկին հոսպիտալի շենքում: Թալիշից այստեղ են տեղափոխել դպրոցի գույքը, սենյակները հարմարեցրել դասապրոցեսին, շենքին հարակից տարածքն էլ դարձրել խաղահրապարակ (ֆոտոռեպորտաժ):

2016թ. մարտի գարնանային արձակուրդներից հետո երեխաներն ապրիլի 1-ից դասերն անցկացնելու էին ամբողջովին վերանորոգված դպրոցում: Ուրախ էին, որ վերջապես կահավորված դասասենյակներ կունենան, նոր սեղաններ ու աթոռներ, բայց ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված պատերազմի պատճառով երազանքներն ու սպասելիքները ի չիք դարձան: Թալիշցի երեխաները ստիպված էին ծնողների հետ հեռանալ հարազատ գյուղից:

Այսօր արդեն այս երեխաներից մի մասի կյանքն Ալաշանում է շարունակվում: 2016թ. հուլիսից Կառավարության օժանդակությամբ այստեղ բնակվում է 46 ընտանիք, դպրոց է հաճախում 31 աշակերտ, այս ուստարում 2 առաջին դասարանցի են ունեցել, մայիսին էլ երկու շրջանավարտ կունենան: Նշենք, որ պատերազմից առաջ Թալիշն ուներ 500 մշտական բնակիչ:

«Ալաշանում 177 թալիշցի է բնակվում, պայմանները բավականին լավ են, կարելի է ասել՝ ժամանակավոր բնակության համար անհրաժեշտ պայմանները կան, կահավորված բնակարաններ են մեզ տրամադրել, էլեկտրականությունն անվճար է: Այս տարի նաեւ Ալաշանի սկզբնամասում գտնվող հողատարածքն են բաժանել թալիշցիների միջեւ, որ կարողանան հող մշակել եւ բերք ստանալ»,- ասում է գյուղապետ Յուրա Պետրոսյանը:

Թե երբ կարող են տեղափոխվել Թալիշ, ոչ ոք չգիտի: Մեզ հետ զրույցում շատերն ասում են, որ Ալաշանում իրենց շատ լավ են զգում, արդեն հարմարվել են այստեղի կյանքին: 

Նշենք, որ Թալիշում այսօր մեծ թափով շինարարական աշխատանքներ են կատարվում, օրերս սկսվել է նաեւ դպրոցի վերանորոգումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ