News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2016 թվականին ասիական տարածաշրջանը դոլարային միլիարդատերերի քանակով գերազանցել է ԱՄՆ-ին, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով UBS Group ֆինանսական հոլդինգի ուսումնասիրությանը:

Ասիայում միլիարդատերերի թիվն աճել է 117-ով եւ հասել 637-ի, մինչդեռ ԱՄՆ-ում նրանք 563-ն են: Ընդհանուր առմամբ, անցյալ տարի աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր հարստությունը 17 տոկոս աճ է ունեցել եւ կազմել է 6 տրլն: Ամերիկացիները շարունակում են վերահսկել ամենամեծ դրամական հատվածը՝ 2,8 տրիլիոն դոլար, իսկ Ասիայում այն 2 տրիլիոն դոլար է:

Այնուամենայնիվ, UBS-ի կանխատեսումների համաձայն՝ Ասիայի տարածաշրջանի միլիարդատերերը կարող են առաջիկա չորս տարիների ընթացքում շրջանցել ԱՄՆ-ին: UBS-ի տվյալներով՝ այս աճը հիմնականում պայմանավորված է Չինաստանի տնտեսական զարգացման շնորհիվ:

Յուրաքանչյուր երեք շաբաթվա ընթացքում այստեղ նոր միլիարդատեր է հայտնվում: Նշվում է, որ 2016 թ. բոլոր միլիարդատերերի 75 տոկոսը Չինաստանից եւ Հնդկաստանից են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ