News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի համայնքների պալատի շուրջ 30 պատգամավոր խմբակային ոտնձգություն են կատարել բրիտանական խորհրդարանի բարի աշխտակցուհու նկատմամբ, փոխանցում է Daily Mail-ը:

Ալիսա Բեյլին խարհրդարանի բար էր եկել աշխատելու 19 տարեկանում: Նրա խոսքով, պատգամավորներից մեկն իրեն սեքս է առաջարկել հենց առաջին հերթափոխի ժամանակ, իսկ մի անգամ Լեյբորիստական կուսակցության վետերաններից մեկը 12 բաժակ գարեջուր խմելուց հետո հետապնդել է մինչեւ տուն եւ ավտոբուսում շոյել իրեն:

Բեյլին ասում է, որ իրեն հետպնդողները ամուսնացած են եւ իրենից առնվազն երկու անգամ մեծ: «Նրանք իրենց շատ կարեւոր մարդ են համարում եւ մտածում են, որ բարի հասարակ աշխատակցուհին իրենց համար հեշտ հասանելի է»,- պատմել է նա:

Նրա խոսքով, խորհրդարանականներն իրենց դրսեւորել են «ծեր  այլանդակի» նման; Բեյլին այդպիսի պայմաններում կարողացել է աշխատել 4 տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ