News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Իլինոյիս նահանգում չկատարված հանցագործության համար բանտում 29 տարի անցկացրած տղամարդն ազատ է արձակվել: Արթուր Բրաունը 30-անց էր, երբ նրան հրդեհի, որը 2 մարդու մահվան պատճառ էր դարձել, բռնկման մեջ մեղադրեցին, հաղորդում է USA.one-ը:

NBC News-ի հաղորդմամբ՝ Արթուրն այդ ժամանակ փականագործ էր աշխատում: Նրան խանութ են կանչել փականը վերանորոգելու համար:

Մի քանի ժամ անց խանութն այրվել է, հրդեհի ժամանակ երկու մարդ մահացել է: Բրաունի փաստաբանները նշել են, որ ոստիկանները ստիպել են Արթուրին խոստովանել մեղքը:

Տարիներ անց վերսկսված հետաքննության արդյուքնում պարզվել է, որ մեկ այլ անձ է մեղավոր եղել հրդեհի բռնկման մեջ:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ