News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երկվորյակ եղբայրներ Թայլեր եւ Քեմերոն Ուինքլվոսները, որոնք Մարկ Ցուկերբերգին մեղադրում էին Facebook-ի գաղափարն իրենցից գողանալու մեջ, դարձել են  «աշխարհում առաջին»  բիթքոինային միլիարդատերերը, փոխանցում է The Telegraph-ը:

Ընդ որում, Ուինքլվոսները բիթքոինները գնել էին դատարանում Ցուկերբերգից շահած գումարով: 2008-ին նա, խաղաղության պայմանագրի համաձայն, եղբայրներին վճարել է 65 միլիոն դոլար, իսկ 2013-ին, երբ մեկ բիթքոինն արժեր 120 դոլար,  նրանք 11 միլիոն դոլարի գաղտնարժույթ են գնել:

Telegraph-ի տվյալներով, նրանք տիրացել են  «աշխարհի բիթքոինների մոտ 1 տոկոսին»: «Համարվում է, որ դա առաջին միլիարդն է, որը ձեռք է բերվել գաղտնարժութային  ներդրումներով՝ նշանակալի պահ վիճահարույց ակտիվի համար»,- գրում է The Telegraph-ը:

Նրանց կարողությունը գնահատվում է մոտ 100 հազար բիթքոին: Անցյալ շաբաթ գաղտնարժույթը հատել է 10 հազար դոլարի նիշը: Պարբերականը նշում է, որ Երկվորյակներ Ուինքլվոսները կանգ չեն առել բիթքոինների գնումով, նրանք սեփական բորսան եւ վենչուրային հիմնադրամն են բացել:

«Մենք երբեք բիթքոին չենք վաճառել, մենք ներդրել ենք երկար տարիների համար»,- 2015-ին ասել է  Քեմերոն Ուինքլվոսը:

Բիթքոինների ավելի քան 1 միլիարդ ունեցող է հանդիսանում նաեւ գաղտնարժույթի հիմնադիր, Սատոշի Նակամոտո կեղծանվամբ մարդը:

Ուինքլվոս եղբայրները ուսանել են Հարվարդում՝ Մարկ Ցուկերբերգի հետ, 2002-ին նրանք սկսել են ConnectU  (HarvardConnection) սոցցանցի աշխատանքները մյուս ուսանողի՝ Դիվյա Նարենդրայի հետ: Մի ժամանակ նրանց հետ համագործկցել է Ցուկերբերգը, ապա մտահղացել է սեփական thefacebook.com սոցցանցը, որը գործի է դրել 2004-ի փետրվարից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ