News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2017 թվականի առաջին 6 ամիսներին Գերմանիան քննարկել է ապաստան տրամադրելու ավելի մեծ թվով հայտ, քան Եվրամիության մյուս բոլոր երկրները միասին: Այս մասին երկուշաբթի՝ դեկտեմբերի 4-ին, հայտնել է Die Welt պարբերականը՝ վկայակոչելով ԵՄ Eurostat վիճակագրական գործակալությանը:

Գործակալության հաշվարկով՝ Գերմանիան քննարկել է 357 հազար հայտից ավելի: ԵՄ մնացյալ 27 երկրները որոշում են ընդունել ապաստան տրամադրելու 199 հազար հայտով: Խոսքն, այսպես կոչված, «նախնական» հայտերի մասին է, այսինքն՝ ապաստանի համար իշխանություններին փախստականների առաջին անգամ դիմելու մասին:

Die Welt-ը նշում է, որ ԵՄ վիճակագրական գործակալության տվյալները տարբերվում են Գերմանիայի Միգրացիայի եւ փախստականների գործերով դաշնային գործակալության (BAMF) տվյալներից: Վերջինի հաշվարկով՝ Գերմանիայում քննարկվել է ապաստան տրամադրելու 388 հազար հայտից ավելի:

Գերմանիան փախստականների համար շարունակում է մնալ առավել ցանկալի նպատակ, հայտնում է Die Welt-ը: Պարբերականի տեղեկություններով՝ 2016-ի ապրիլից սկսած այս երկիր ամեն ամիս ժամանում է մոտ 15 հազար նոր ապաստան փնտրող:

Դեկտեմբերի 3-ին հայտնի է դարձել, որ Գերմանիայի կառավարությունը մեծացրել է կամավոր հայրենադարձներին հատկացվող գումարը: Այսպես՝ 3 անդամից բաղկացած փախստականների ընտանիքը, որին մերժվել է ապաստանի տրամադրումը, եւ որը կորոշի կամավոր հայրենիք վերադառնալ, կարող է մինչեւ 6 հազար եվրո ստանալ:

2017-ի փետրվարից հոկտեմբեր միայն 8639 փախստական է համաձայնվել կամավոր տուն վերադառնալ: Եվս 19520 մարդու Գերմանիայի իշխանություններն արտաքսել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ