News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2017 թվականն Ադրբեջանի համար որոշ բարդություններով անցավ: Այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հանրապետական պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը:

Ըստ որում, փորձագետի կարծիքով, խնդիրները շարունակական բնույթ կունենան եւ իրենց զգացնել կտան հաջորդ տարի: «Այն բոլոր միջազգային կառույցները եւ կազմակերպությունները, որոնք մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանման մոնիթորինգ են իրականացնում, շարունակում են Ադրբեջանում լուրջ դեգրադացիա գրանցել»,- պարզաբանեց Բեքարյանը:

Նա նաեւ նշեց, որ Բաքվի կողմից ՄԻԵԴ պահանջների փաստացի չկատարումը առաջացրել է ոչ միայն այս կազմակերպության, այլ նաեւ Եվրոպայի խորհրդի որոշակի աձագանքը: «Սա աննախադեպ դեպք է: Ադրբեջանի եւ նրա առաջնորդ Իլհամ Ալիեւ շուրջ նաեւ կոռուպցիոն սկանդալներ եղան: Այս ամենը մեծ հարված էր Ադրբեջանի եւ մասնավորապես Ալիեւի հեղինակությանը»,- եզրափակեց Կարեն Բեքարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ