Ստամբուլում ահաբեկչական գործողություն կազմակերպելու կասկածանքով 20 մարդ է ձերբակալվել : Գործակալության տվյալներով՝ ահաբեկչության դեմ պայքարի ոստիկանության ստորաբաժանումները ստուգումներ են անցկացրել Ստամբուլի երեք թաղամասերում: Ձերբակալվածները ամենայն հավանականությամբ կապված են Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարների հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ոստիկանությունը կարծում է, որ ձերբակալվածները ծրագրում էին հարձակում կատարել քաղաքում նոր տարվա տոնակատարության ժամանակ:
Թուրքիայի հարեւան Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» մասնակցությամբ զինված հակամարտության ընթացքում թուրքական ոստիկանությունը ահաբեկչական խմբի գործունեությանը ներգրավվածության կասկածանքով ավելի քան հինգ հազար մարդ է ձերբակալել: