News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Apple ընկերության iPhone-ի հին մոդելների մարտկոցների փոխարինման ծախսերը մինչեւ 29 դոլար (79 փոխարեն) նվազեցնելու որոշումը ընկերությանը կբերի 10 միլիարդ դոլար կորստի: Այս եզրակացությունն արել են Barclays բանկի վերլուծաբանները, հաղորդում է Business Insider-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Apple-ը այս քայլին գնում է մարտկոցի աշխատանքը երկարաձգելու նպատակով iPhone-ի որոշ հին մոդելների  աշխատանքը դիտավորյալ դանդաղեցնելու պատճառով ծագած սկանդալի ֆոնին։

Վերլուծաբանները նշել են, որ իրենց հետազոտության համաձայն մարտկոցի մաշվածությունը նոր iPhone-ների ձեռքբերման գլխավոր պատճառն է: Հաշվի առնելով, որ մարտկոցի փոխարինումն այժմ ավելի էժան է, փորձագետները կանխատեսում են, որ 2018 թվականին iPhone-ի վաճառքը կարող է  նվազել 16 միլիոն միավորով:

«Թեեւ դա կարող է լինել լավ PR քայլ Apple-ի համար, մեզ թվում է, որ սա կարող է բացասաբար ազդել iPhone-ների վաճառքի վրա, քանի որ ավելի շատ օգտատերեր նախընտրում են փոխել մարտկոցը, այլ ոչ թե նոր հեռախոս գնել»,-նշել են փորձագետները:

Նախկինում Apple ընկերությունը ներողություն հայցող մեկնաբանություն էր հրապարակել iPhone-ի որոշ հին մոդելների աշխատանքը դիտավորյալ դանդաղեցնելու համար։

Apple-ը ներողություն է խնդրել հին iPhone-ների աշխատանքի դանդաղման պատճառով

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ