News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով սահմանային պատի կառուցման անհրաժեշտության մասին, Մեքսիկային աշխարհի ամենավտանգավոր երկիր է անվանել, Twitter-ում գրել է Թրամփը:

«Մեր երկրի պաշտպանության եւ անվտանգության համար մեզ անհրաժեշտ է պատ կառուցել: Մեքսիկայից թմրամիջոցների զանգվածային ներհոսքը դադարեցնելու համար մեզ պատ է պետք: Մեքսիկան այժմ ճանաչվել է աշխարհի ամենավտանգավոր երկիրը: Եթե պատը չլինի, գործարք էլ չի լինի», - Twitter-ում գրել է նա:

We need the Wall for the safety and security of our country. We need the Wall to help stop the massive inflow of drugs from Mexico, now rated the number one most dangerous country in the world. If there is no Wall, there is no Deal!

— Donald J. Trump (@realDonaldTrump) 18 января 2018 г.

Հիշեցնենք, որ Global Peace Index վարկանիշում Մեքսիկան վտանգավորության աստիճանով 22-րդ տեղում է, 2017 թվականի ընթացքում Ճանապարհորդության եւ զբոսաշրջության ոլորտում Համաշխարհային տնտեսական ֆորումի վարկանիշում՝ 24-րդ տեղում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն նախատեսում է 509 կմ երկարությամբ պատ կառուցել եւ ամրացնել գոյություն ունեցող 655 կիլոմետրանոց ցանկապատը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news