Վլադիմիր Շահինսկիի մարմինը տեղափոխող «Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը հունվարի 19-ին օդ է բարձրացել (Քալիֆոռնիա) եւ սպասվում է, որ  հունվարի 20-ի ցերեկը վայրէջք կկատարի Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հավելելով, որ այդ նույն  չվերթով Ռուսաստանի մայրաքաղաք կժամանի նաեւ կոմպոզիտորի այրին՝ Սվետլանա Շահինսկայան։

Հունվարի 22-ին մայրաքաղաքի Բրյուսովի  նրբանցքում՝ կոմպոզիտորների տանը կկայանա երաժիշտի վերջին հրաժեշտի արարողությունը: Նույն օրը Տրոեկուրովսկի գերեզմանոցում տեղի կունենա նրա  հուղարկավորությունը:

Ենթադրվում է, որ կոմպոզիտորին հրաժեշտ տալու կգան նրա երկու որդիները, մյուս հարազատները, ընկերներն ու մտերիմները, նրա երկրպագուները:

Շահինսկիի կրտսեր դուստրը՝ Աննան, որն ապրում եւ աշխատում է ԱՄՆ-ում, փաստաթղթերի հետ կապված դժվարությունների պատճառով չի կարողանա ներկա գտնվել:

Հունվարի 12-ին Սան Դիեգոյում (Քալիֆորնիա) քաղաքում տեղի է ունեցել Շահինսկիի վերջին հրաժեշտի արարողությունը, երաժիշտն այստեղ է ապրել կյանքի վերջին տարիները:

Կոմպոզիտորը մահացել է դեկտեմբերի 25-ին՝  93 տարեկան հասակում, ուռուցքային հիվանդության պատճառով: Նա հեղինակել է ավելի քան 400 երգ, որոնցից շատերը սիրված եւ ճանաչված են  թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների կողմից:

Մահացել է կոմպոզիտոր Վլադիմիր Շահինսկին