News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն զվարճալի պրինտներով բազմագույն գուլպաների սիրահար է: Քաղաքական գործիչն այս կերպ է թուլացնում իր լուրջ գործնական օրերը: Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովում Կանադայի վարչապետը ներկայացել է սեւ պուտերով երկնագույն գուլպաներով:

Հաջորդ օրը Կանադայի վարչապետը հագել էր դեղին բադիկներով զվարճալի գուլպաներ:

Իսկ ահա Կանադայի կանանց հարցերով նախարար Մարիամ Մոնսեֆը նախընտրում է անսովոր կոշիկը: Նրա սեւ կոշիկը զարդարում է թխկու տերեւը՝ Կանադայի խորհրդանիշը: Մոնսեֆն Իրանից է, չնայած երկար ժամանակ իրեն ծագումով Աֆղանստանից էր համարում:

Թրյուդոյին բազմիցս են նկատել պաշտոնական միջոցառումներին գուլպաների օրիգինալ ընտրությամբ, որոնց ժամանակ նախատեսված է հագուստի գործնական ոճը: Այսպես՝ օրինակ, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին նա Անգելա Մերկելին է ցույց տվել Հյուսիսատլանյան դաշինքի  լոգոյով վարդագույն գուլպաները, իսկ իր իռլանդացի գործընկերոջ հետ պաշտոնական հանդիպմանը գնացել էր «Աստղային պատերազմներից» դրոիդներով բազմագույն գուլպաներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ