News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 22
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Սիրիական Աֆրինում Թուրքիայի ներխուժումից հետո փետրվարի 10-ը թուրքական զինված ուժերի համար ամենաարյունոտ օրը դարձավ:

AFP-ն, թուրքական բանակի ներկայացուցիչներին վկայակոչելով, նշում է, որ օրվա ընթացքում Աֆրինում քրդական ինքնապաշտպանության զինվորները (YPG) սպանել են  11 թուրք զինվորների, այդ թվում`երկուսի, որոնք զոհվել են քրդերի կողմից խփված ռազմական ուղղաթիռի անկման հետեւանքով: Բախումների ժամանակ եւս 9 զինվոր է զոհվել, 11-ը`վիրավորվել:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 20-ից Աֆրինում քրդերի կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողությունն է իրականացնում: Դամասկոսը խստորեն դատապարտել է Թուրքիայի գործողությունները Աֆրինում՝ նշելով, որ դա Սիրիայի անբաժանելի մասն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել