News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Շատ ՀՀԿ–ականներ խոստովանել են, որ ես իրենց ավելի հարազատ եմ, քան Կարեն Կարապետյանը: Այս մասին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Պարոն  Սարգսյան,  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանն օրերս լրագրողների հետ զրույցում  հայտարարել էր, որ Սերժ  Սարգսյանին է համարում վարչապետի թեկնածու, իսկ Կարեն Կարապետյանի մասին էլ ասել էր՝ «Կարեն Կարապետյանն ով է,  ինչ գիտի Արցախի ու պատերազմի մասին»։ ՀՀԿ–ականները կարող էին սրբագրել Մանվել Գրիգորյանին, ինչն հաճախ են անում «անհաջող» ձեւակերպումների դեպքում, սակայն այս անգամ թե´ վարչապետը, թե´ ՀՀԿ–ականները անարձագանք թողեցին այս գնահատականը։ Ինչո՞ւ։

Ես համարում եմ, որ Մանվել Գրիգորյանը էդ տեսակետը բացարձակ անկեղծ է հայտնել։ Մտածված, խորքային հետեւանքներ ու նպատակներ ունեցող տեսակետ չէ, որ ասել է։ Պատերազմ անցած մարդը նայում է համախոհներին՝ ում հետ է ճանապարհ անցել, ով ինչ գիտի, ծանր իրավիճակներում ինչպիսի պահվածք են ունեցել։ Էս առումով Մանվել Գրիգորյանի համար գերադասելի է Սերժ Սարգսյանը, ոչ թե Կարեն Կարապետյանը, որը էդ տարիներին իր բիզնեսով է զբաղվել Ռուսաստանում եւ անտեղյակ է եղել Հայաստանում մինչեւ 1994 թվականը տեղի ունեցող գործընթացներից։ Իմ կարծիքով, ՀՀԿ–ի համար Կարեն Կարապետյանը օտար մարդ էր եւ օտար էլ մնաց։

Ուզում եք ասել՝ Մանվել Գրիգորյանի տեսակետը Սերժ Սարգսյանի մերձավորների, ՀՀԿ–ի կորիզի, այսպես ասած,  հավաքական վերաբերմո՞ւնքն է Կարեն Կարապետյանի նկատմամբ։

Վստահաբար այդ տեսակետն ունեմ։ Միանշանակ է ինձ համար, որ դա այդպես,  ու նաեւ բնական պատճառներ կան դրա համար։ Շատ հանրապետականներ երբեմն ինձ մոտ խոստովանել են, որ ես իրենց ավելի հարազատ եմ, քան Կարեն Կարապետյանը։ Բնական է, ես էլ իրենց վարչապետն եմ եղել, որոշակի ժամանակ իրենց հետ ճանապարհ եմ անցել, իսկ Կարեն Կարապետյանի հետ իրենք էդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան, որովհետեւ էդ մարդը «Գազպրոմում» աշխատելու ժամանակ սպասարկել է միայն Ռուսաստանի եւ «Գազպրոմ»–ի շահերը, եթե ինչ–որ բաներ էլ արել է, արել է գործարքներով եւ ընդհանրապես թիմի հետ կապ չի ունեցել։ Ընդհանրապես Կարեն Կարապետյանը գործել է միշտ ինչ–որ հովանու ներքո, եւ իր ամբողջ ֆինանսական ու քաղաքական կապիտալը որոշակի աջակցության արդյունքում է ունեցել։ Սա այն դեպքում, որ ՀՀԿ–ի լիդերները իրենք են իրենց թե´ քաղաքական, թե´ նյութական կապիտալը ձեւավորել։ Եւ, իհարկե, այս առումով, ն աօտար է ՀՀԿ–ի համար։ Կարեն Կարապետյանը չունեցավ մի մարդ, որ իր վարչապետության թեժ շրջանի ընթացքում իրեն ուղղված մեղադրանքներին հակադրվեր, նման վարչապետն ուղղակի գործիք է նախագահի ձեռքին ինչ–որ պահի օգտագործելու ու մի կողմ դնելու համար, ինչը տեղի է ունենում։ Էն վարչապետները, որոնք չեն ունեցել սեփական թիմ, վերածվել են հաշվապահի, հաշվում են բյուջեի մուտքերն ու ելքերը, ավելին անել չեն կարող։ Կարեն Կարապետյանը քաղաքական հենարան չունեցող վարչապետ է եւ  զբաղեցրել է ՀՀ գլխավոր հաշվապահի, ոչ թե վարչապետի պաշտոնը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ