News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքական կառավարությունը տասնյակ հազարավոր ահաբեկիչների առջեւ սահմաններ է բացել Սիրիա ներթափանցելու համար եւ նպաստել է նրանց գործունեության ֆինանսավորմանը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի  մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Թուրքիայի կառավարությունը սահմաններ է բացել տասնյակ հազարավոր ահաբեկիչների առջեւ Սիրիա մտնելու համար », - ասել է նա:

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը նշել է, որ թուրքական կառավարությունը նպաստել է ահաբեկիչների սպառազինությանը եւ նրանց գործունեության ֆինանսավորմանը, նրանց համար իրենց տարածքում ստեղծել ռազմական վերապատրաստման ճամբարներ, ինչպես նաեւ հեշտացրել է նրանց հասանելիությունը  քիմիական զենքին:

Ջաֆարիի խոսքով՝ ահաբեկչական խմբավորումները «թուրքական կառավարության հրահրմամբ» Հալեպում գործարաններ են կողոպտել, թալանի արժեքը գնահատվում է տասնյակ միլիարդավոր դոլարներով:

Ջաֆարին ընդգծել է, որ Թուրքիան իր պաշտոնական հայտարարություններում հրաժարվել է պահպանել 2401 բանաձեւի դրույթները Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական զորքերը ցանկացած պահի կարող են մտնել Աֆրինի կենտրոն:

«Մեր նպատակն Աֆրինն է....Ընդհանուր 3171 զինյալ է վերացվել: Աֆրինի կենտրոնը շրջապատված է: Մենք պատրաստ ենք ցանկացած պահի մտնել Աֆրինի կենտրոն», — Haberturk-ին ասել է Էրդողանը:

Թուրքական «Ձիթենու ճյուղը» Սիրիայում. քրդերը խոստանում են հակահարված տալ (ֆոտո)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ղազախստանում ահաբեկչություն է կանխվել
Ըստ CaspianLife-ի՝ վերջինիս բնակության վայրում խուզարկությամբ առգրավվել ...
Ամենաշատ