News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տասնյակից ավելի ռուսական պարբերականներ բոյկոտ են հայտարարել Պետդումային ու պատգամավոր Լեոնիդ Սլուցկիին։ Հիշեցնենք, Էթիկայի հանձնաժողովի երեկվա որոշումից հետո ՌԲԿ–ն, «Էխո Մոսկվի»–ն ու Znak–ը հայտարարել են իրենց լրագրողներին Պետդումայից հետ կանչելու մասին։

«Մոսկվան է խոսում» ռադիոկայանը որոշել է հիշատակել Լեոնիդ Սլուցկիի անունը սեռական ոտնձգությունների անդրադարձի ժամանակ։ Պետդումայի մասին Republic–ի հիշատակումներն այսուհետ կուղեցկվեն «ՌԴ պետական իշխանության մարմին, որն արդարացնում է սեռական ոտնձգությունը» որակմամբ։

«Կոմերսանտը», pravo.ru–ն եւ lenta.ru–ն այլեւս չեն օգտագործի Սլուցկիի մասին լուրերը, ավելին կջնջեն բոլոր նյութերը, որոնք կապ չունեն սեքս–սկանդալի հետ։ Դումայի հետ համագործակցությունը կասեցրել է RTVI ալիքն այնքան ժամանակ, քանի դեռ Սլուցկին Միջազգային քաղաքականության հարցերով հանձնաժողովի  ղեկավարն է։ «Մեդուզա»–ն եւս հայտարարել է գործընկերներին սատարելու մասին։

«Նովայա գազետան» միացել է բոյկոտին եւ հետ կանչել Պետդումայում հավատարմագրված իր թղթակցին։ Լրատվամիջոցների ցանկն համալրվում է։

Ռուսաստանի լրագրողների միությունը տարակուսանք է հայտնել Էթիկայի հանձնաժողովի եզրակացության շուրջ, որը ոչ մի դատապարտելի բան չի տեսել Սլուցկիի վարքագծում։

#Metoo–ն Ռուսաստանում. Ինչի՞ց սկսվեց ամեն ինչ

Պետդումայի միջազգային քաղաքականության հարցերով ղեկավար Լեոնիդ Սլուցկիին հետապնդումների մեջ էին մեղադրել «Դոժդ» հեռուստաընկերության պրոդյուսեր Դարյա Ժուկը եւ BBC–ի ռուսական ծառայության թղթակից Ֆարիդա Ռուստամովան։ Նրանք դիմել էին Պետդումայի պատգամավորական էթիկայի հանձնաժողով։ Սլուցկիի դեմ էր հանդես եկել նաեւ RTVI հեռուստաալիքի խմբագիր Եկատերինա Կոտրիկաձեն, որը սակայն Էթիկայի հանձնաժողով չէր դիմել։

Ինքը՝ Սլուցկին մեղադրանքները զրպարտություն էր որակել եւ իրեն «ռուսական Հարվի Վայնշտեյնի» դարձնելու փորձերը ցածրակարգ սադրանքներ անվանել և նշել, որ դրանք դատապարտված են անհաջողության։

Սլուցկիի «նապաստակի» գործը Պետդումայի էթիկայի հանձնաժողովի նիստում

Մարտի 21-ին Պետդումայի պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողովը Սլուցկու գործողություններում ոչ մի խախտում չէր հայտնաբերել: Հանձնաժողովի անդամներն ընգծել են Դումայի Միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավարի դեմ առաջ քաշված մեղադրանքների հարցում նպատակաուղղվածություն եւ պլանավորված բնույթը:

Ֆարիդա Ռուստամովան, այնուամենայնիվ, առաջարկել է պատգամավորներին ծանոթանալ իր եւ Սլուցկիի խոսակցության ձայնագրությանը, երբ լրագրողը ցանկացել է Մարին Լե Պենի Ռուսաստան կատարած այցի մասին մեկնաբանություն վերցնել։

Ձայնագրությունն ավելի վաղ հրապարակել էր ВВС–ն, որտեղ Սլուցկին Ռուստամովային «նապաստակ» («зайчутка») փաղաքշական ձեւով դիմելով, ասում է. «Դու ինձանից փախչում ես, չես ցանկանում համբուրվել, ես քեզանից նեղացել եմ»։

Երբ Ռուստամովան սկսում է իր երիտասարդ ամուսնու մասին պատմել, Սլուցկին ասում է. «Հրաշալի է, ուրեմն կլինես նրա կինը, իսկ իմ սիրուհին»։

Սակայն պատգամավորները չեն քննարկել ձայնագրությունը եւ խորհուրդ տվել լրագրողին դիմել իրավապահ մարմիններին։

Պետական դուման լրատվամիջոցներին զրկել է հավատարմագրումից, Կրեմլը լռում է

Պատգամավոր Լեոնիդ Սլուցկիի գործի հետ կապված իրենց լրագրողներին Պետդումայից հետ կանչելու մի շարք լրատվամիջոցների որոշումը նշանակում է, որ նրանք հավատարմագրումից կզրկվեն: Այս մասին հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

Վոլոդինը Պետական դուման բոյկոտելու որոշումը խմբագրությունների իրավունքն է համարել:

Տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Լեւինն իր հերթին հայտարարել է, որ Պետդումայի կամ նրա առանձին պատգամավորների հետ աշխատելուց հրաժարվելու մի քանի խմբագրությունների որոշումը հակասում է մամուլի կարեւորագույն խնդրին:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել մի շարք ռուսական լրատվամիջոցների հեռանալը Պետդումայից՝ ի նշան Սլուցկիի հարցով էթիկայի հանձնաժողովի որոշման դեմ բոյկոտի՝ նշելով, որ դա երկրի նախագահի վարչակազմի խնդիրը չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Ամենաշատ