News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 15
Տեսնել լրահոսը

«Նաստոյաշչեե վրեմյա»-ի լրագրող Ռենատ Դավլետգիլդեեւը ֆեյսբուքում գրել է Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու կողմից ոտնձգությունների պատճառով իր ապրումների մասին: Դավլետգիլեւեեւը նաեւ կոչ է արել տղամարդկանց պատմել պատգամավորների եւ պաշտոնյաների կողմից սեռական ոտնձգությունների դեպքերի մասին, հաղորդում է Meduza-ն:

Նա պատմել է, որ Ժիրինովսկու օգնականները «Միս Ռոսիա» մցույթի եզրափակչից հետո փորձել են նրան տանել  «ՌԼԴԿ-ի կորպորատիվ սաունա»:

Մրցույթից  Դավլետգիլդեեւի ռեպորտաժը հրապարակվել էր gazeta.ru-ում 2006 թվականին: Կարճ հարցազրույցի ժամանակ, ըստ լրագրողի, Ժիրինովսկին «այնպես էր շոյում իր հետույքը, որ ձեռքերը ձայնագրիչի հետ դողում էին»:

Լրագրողը ընդգծում է, որ այն ժամանակ նա դեռ բացահայտ գեյ չէր եւ ամաչում էր այդ իրավիճակից:

Ռուսական #Metoo–ն. Լրատվամիջոցները ընդդեմ Սլուցկիի եւ Պետդումայի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news