News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսրայելական բանակի հետ բախումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է տասը մարդու, հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ –Կեդրան, փոխանցել է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտնել էր ութ զոհերի մասին, իսկ ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական դիտորդ Ռիադ Մանսուրը հայտնել էր ինը զոհերի մասին։

Ալ-Կեդրան հավելել է, որ զոհվել է նաև մի պաղեստինցի լրագրող, որը մահացել է հիվանդանոցում  ապրիլի 6-ի երեկոյան հրազենային վիրավորումից։

Գազայի հատվածում անցնում է Վերադարձի մեծ երթի երկրորդ բազմամարդ ակցիան՝ հակաիսրայելական բողոքների շարք, որը պաղեստինցիները սկսել են մեկ շաբաթ առաջ ու խոստանում են շարունակել մինչև մայիսի կեսերը։

Մեկ շաբաթ առաջ, երբ սկսվեց «Վերադարձի մեծ երթը» , բախումների հետևանքով զոհվեց առնվազն 21 պաղեստինցի։

Մարտի 30-ը համարվում է  պաղեստինա- իսրայելական դիմակայության մեջ ամենաարյունոտ օրը 2014-ի ամռան զինված բախումից հետո ։

Գազայի հատվածի սահմանին բախումների ժամանակ 3 պաղեստինցի է զոհվել 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը թույլ է տվել քրիստոնյաներին Գազայից գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը
Գազայի քրիստոնյաներին թույլատրել են գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը...
Գազայի հատվածի իսրայելական գնդակոծման ժամանակ զոհվել է 34 պաղեստինցի
34 պաղեստինցի զոհվել է իսրայելական գնդակոծումներից...
Իսրայելը ծովային շրջափակում է մտցրել Գազայի հատվածում
Ծովային շրջափակում Գազայի հատվածում...
Նեթանյահուն հայտարարել է Գազայի զինյալների դեմ հարվածները շարունակելու մասին
Իսրայելի վարչապետը շարունակելու է հարվածները...
Իսրայելը Զատկի ժամանակ շրջափակել է պաղեստինյան տարածքները
Իսրայելը ուրբաթ Զատկի տոնակատարության շրջանում Հորդանանի Արեւմտյան ափին պաղեստինյան տարածքներում եւ Գազայի հատվածում 9 օրով շրջափակման ռեժիմ է սահմանել…
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է Իսրայելին պաղեստինցիների սպանության համար
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը համապատասխան բանաձեւ է ընդունել...
Ամենաշատ