News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP)  կուսակցության հայ փոխնախագահ Կարո Փայլանը այցելել է Դիարբեքիր եւ այցելել վերջին տարիներին թուրք-քրդական բախումների հետեւանքով ավերված պատմական Սուրի շրջան։

Դիարբեքիրում Կարո Փայլանին տեղացիները մեծ շուքով են դիմավորել եւ մեծ բազմությամբ ուղեկցել են հայ պատգամավորին։

Կարո Փայլանը, անդրադառնալով պատմական Սուրի ավերմանը, ասել է․ «Սուրոմ մեծ դավաճանություն է տեղի ունեցել քաղաքակրթությանն ու մարդկության պատմությանը։ Պետք է այդ դավաճանությունը չեզոքացնենք։ Հանուն Սուրի բոլորս պետք է ոտքի կանգնենք»։

Նշենք, որ Սուրում մինչեւ Հայոց ցեղասպանությունը մեծ թվով հայեր են ապրել։ Սուրում է գտնվում Արեւմտյան Հայաստանի միակ գործող եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը, որն այս պահին վնասված լինելու պատճառով փակվել է։

Տպել
Ամենաշատ