News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ցանկացած որոշմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հաջորդ շաբաթը մեր կյանքի մեջ ոչ մի փոփոխություն չի բերի: Թրամփն ինչպիսի որոշում էլ կայացնի, մենք ծրագրեր ունենք, մենք դիմադրություն ցույց կտանք»,- հայտարարել է Ռոհանին՝ Սեբզեւար քաղաքում ելույթ ունենալով երկրի բնակիչների առջեւ: Հեռարձակումն իրականացրել է Press TV-ն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի հետ բանավեճերից հետո հայտարարել էր, որ մայիսի 12-ից ոչ ուշ կհայտարարի՝ արդյոք ԱՄՆ-ն մնում է իրանական միջուկային ծրագրի Համատեղ գոծողության համապարփակ ծրագրում, թե ոչ: «Իրանի հետ միջուկային համաձայնագրի քննարկման մասին» օրենքի (INARA) շրջանակում ԱՄՆ նախագահը պարտավոր է յուրաքանչյուր 90 օրը մեկ Իրանի դեմ պատժամիջոցները հանելու ռեժիմը երկարացնել կամ չերկարացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ