News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իրանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը որոշում է, որը անկայունություն եւ նոր հակամարտություններ կառաջացնի: Այս մասին Twitter-ում գրել է Թուրքիայի նախագահի օգնական Իբրահիմ Կալինը, հաղորդում է Anadolu-ն:

Նրա խոսքով՝ բազմակողմ համաձայնագիրը այլ երկրների մասնակցության շնորհիվ կպահպանվի: «Թուրքիան կշարունակի միջուկային զենքի բոլոր ձեւերի դեմ վճռական դիրքորոշում ունենալ», - ավելացրել է նա:

Մինչ այդ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի Իրանի հետ առեւտրային հարաբերությունները:  «Այս պահից մենք հնարավորությունների շրջանակում կիրականացնենք Իրանի հետ մեր առեւտուրը, եւ ոչ մեկին հաշվետու չենք լինի», - CNN Tur-ին ասել է Զեյբեքչին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ