News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Կանադայի իշխանությունները կարեւոր քայլ են կատարել մարիխուանայի ապաքրեականացման համար, որը դեռեւս երկրում կարելի է օգտագործել բժշկական նպատակներով, փոխանցում է BBC–ն։ Կանադայի սենատի վերին պալատը կես տարի քննարկում էր օրինագիծը, որով թույլատրվում էր մարիխուանայի օգատագործումը։ Արդյունքում սենատորները 56 ձայնով կողմ են քվեարկել օրինականացմանը, 30 սենատորներ դեմ էին եղել։

Օրինագծում մի քանի լրամշակում է մտցվել, այն վերադարձվել է Համայնքների պալատ երկրորդ անգամ քննարկելու համար։

Սենատը համարվում էր գլխավոր խոչընդոտը, քանի որ պահպանողականները այդ օրենսդիր մարմնում փորձել են արգելափակել օրինագիծը։

Որոշ լրամշակումներ արտացոլում են նրանց դիրքորոշումը։ Առաջարկվել են, օրինակ, մարիխուանայի ավելի խիստ սահամանափակումներ, ինչպես նաեւ շրջանային իշխանություններին լրացուցիչ լիազորություններ են տրամադրվել մասնավոր անձանց կանեփի աճեցման վերահսկման հարցով։

Օրենքի ընդունման դեպքում կանադացիներին թույլ կտրվի տանը մինչեւ 4 կանեփի բույս աճեցնել։ Անձնական օգտագործման համար թույլատրվելու է 30 գրամ մարիխունա պահել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ