News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Չինաստանի Ցզյանսու նահանգի Սյուի քաղաքում խեցգետիններ ուտելու փառատոն է տեղի ունեցել: Միջոցառմանը մասնակցել է 50 հազար տեղացի բնակիչ եւ զբոսաշրջիկ, որոնք համտեսել են 47 խանութների տրամադրած խեցգետինները, հաղորդում է «Մոյա պլանետան»:

Անցյալ տարի Չինաստանը արտադրել է 1,13 մլն տոննա խեցգետին, ընդ որում արտադրանքի հանդեպ պահանջարկը շարունակում է աճել: Անցյալ տարվա համեմատ Չինաստանում խեցգետինների արտադրության արդյունաբերությունը աճել է եւս 83 տոկոսով՝ մինչեւ 42 մլրդ դոլար: Խեցգետինների հիմնական արտադրողները Խուբեյ, Անխոյ, Խունան, Ցզյանսու եւ Ցզյանսի նահանգներն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ