News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի կանայք կկարողանան մեքենայով միայնակ հարեւան Բահրեյն մեկնել հունիսի 24-ից, երբ պաշտոնապես ուժի մեջ կմտնի կանանց մեքենաներ վարելու թույլտվությունը: Այս մասին հայտարարել է Բահրեյնում Սաուդյան Արաբիայի դեսպան Աբդալա բեն Աբդել Մալիկ Ալ Շեյխը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սաուդյան կանայք հունիսի 24-ից իրավունք կունենան ինքնուրույն մեքենաներով անցնել Սաուդյան Արաբիայի եւ Բահրեյնի միջեւ գնտվող Ֆահդ թագավորի կամուրջը, իսկ Բահրեյնիի կանայք հաջորդ կիրակիից կարող են մեքենայով գնալ Սաուդյան Արաբիա եւ երկրի տարածքով առանց տղամարդկանց շրջել», - «Ահբար ալ-Խալիջ» թերթին ասել է դեսպանը:

Անցյալ տարի Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը հրամանագիր էր ստորագրել՝ առաջին անգամ թագավորության կանանց թույլ տալով մեքենաներ վարել: Հրամանագիրը ուժի մեջ կմտնի հունիսի 24-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ