News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իր ողջ կյանքում Տիֆանի Դոուն կարծել է, որ իր հայրը ավիավթարում մահացել է, սակայն ԴՆԹ-ի պատահական թեստի շնորհիվ 35 տարի անց ԱՄՆ-ի բնակչուհին գտել է իր հայ հորը, հաղորդում է Fresno Bee-ն:

Տիֆանիի ընկերն իրեն Ամանորին ԴՆԹ-ի թեստ էր նվիրել, որի արդյունքը ցույց էր տվել, որ Դոուն կիսով չափ հայուհի է:

Մուգ մաշկով եւ մազերով Դուոին միշտ տարօրինակ էր թվում, որ իր ծնողները շիկահեր եւ կապույտ աչքեր ունեն:

 «Ես զանգեցի մայրիկիս: Ես չէի էլ մտածում, որ նա ստում է, բայց այդ ժամանակ ես պարզապես շոկի մեջ էի», - ասում է Տիֆանին:

Խոսակցության ժամանակ մայրը խոստովանել է, որ նրա կենսաբանական հայրը կարող է լինել Ֆրեզնոյից Դագ Դավիդյանը:

Տիֆանին սկսել է փնտրել հորը եւ մի քանի րոպե անց գտել է LinkedIn-ի նրա էջը:

Հաջորդ օրը աղջիկը որոշել է զանգել եւ ամեն ինչ պատմել իր կենսաբանական հորը: Տղամարդը վերցրել է լսափողը եւ Տիֆանին ներկայանալով հարցրել է.

 «Դուք երբեւէ եղե՞լ եք Միսուրիում»: Զարմացած տղամարդը պատմել է 70-ականներին իր շրջագայության մասին եւ զանգել Տիֆանիի մորը, որի հետ զրույցից հետո իսկապես համոզվել է, որ Տիֆանին իր դուստրն է:

Առաջին անգամ Տիֆանին եւ Դագը հանդիպել են 2018-ի մարտին, երբ Դագ Դավիդյանը եկել էր իր դստեր ծննդյան օրվան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ