News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի իշխանությունները արգելել են ASMR ժանրի հանգստացնող տեսանյութերը՝ դրանք պաշտոնապես գռեհիկ եւ պոռնոգրաֆիկ համարելով: Համապատասխան հայտարարությունը հրապարակել է անօրինական հրապարակումների եւ պոռնոգրաֆիայի դեմ պայքարի ազգային վարչությունը, հաղորդում է Lenta-ն:

Վարչության հայտարարության մեջ նշվում է, որ շատ կայքերում ASMR հոլովակների անվան տակ անպատշաճ բովանադակությամբ տեսանյութեր են տարածվում: Ըստ աշխատակիցների՝ պորտալները պետք է մաքրվեն նման ֆայլերից:

Ընդ որում գերատեսչության որոշման մեջ չի նշվում, թե ինչը կոնկրետ կարելի է պոռնոգրաֆիա համարել: Խնդիրներից խուսափելու համար շատ սթրիմինգային ծառայություններ, ինչպիսիք են օրինակ Bilibili, Douyu եւ Youku, պարզապես ջնջել են ASMR թեգով բոլոր տեսանյութերը:

Օգտատերերը բացասաբար են արձագանքել նման որոշմանը: Չինաստանի բնակիչները Weibo հարթակում քննարկել են, որ առանց նման հոլովակների դիտելու չեն կարողանում լիցքաթափվել եւ քնել:

Հոլովակների հեղինակները փորձում են շշուկի եւ խշխշացող ձայների միջոցով հանգստացնել եւ օգնել քնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ