Լոնդոնի Համալսարանական քոլեջի ներկայացուցիչները ուսումնասիրություն են անցկացրել եւ պարզել, որ աուդիոգրքերը գրականության սիրահարների մոտ ավելի ուժող  հուզական արձագանք են առաջացնում, քան իրենց սիրելի ստեղծագործությունների էկրանավորումները,  հաղորդում է Guardian-ը:

Հետազոտողները խնդրել են 18-ից 67 տարեկան հասակում 102 կամավորների սկզբում լսել, իսկ հետո դիտել նույն ստեղծագործությունների հիման վրա նկարված ֆիլմերը:

Գիտնականները կանխամտածված ընտրել են լարված եւ դրամատիկ տեսարաններ, որոնք առավելագունս մոտ են ներկայացվել բնօրինակին: Փորձի ժամանակ հետազոտողները հատուկ սարքերով ստուգել են մասնակիցների սրտի կրճատումների հաճախականությունը եւ մաշկի էլեկտրական ակտիվությունը:

Չնայած մասնակիցների մեծամասնությունը նշել է, որ ավելի ուժեղ հույզեր է զգացել ֆիլմերի դիտումից, սրտի ռիթմի ցուցանիշները հակառակն են ցույց տվել: