News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պետք է դիմել Պաշտպանության նախարարություն, ԱԳՆ, նախագահին ու վարչապետին՝ բացատրություններ պահանջելով, թե ինչու նրանք ՄԱԿ ԱԽ-ում չեն բարձրացնում անկախ Հայաստանի հանդեպ Բաքվի ու Անկարայի ագրեսիվ գործողությունների հարցը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է գեներալ –լեյտենանտ Նորատ Տեր Գրիգորյանցը՝ մեկնաբանելով Հայաստանի հետ սահմանի նախիջեւանյան հատվածում ադրբեջանական զորքերի ակտիվացման հետ կապված իրավիճակը։

Դրա փոխարեն նրանք, գեներալ լեյտենանտի խոսքով, ապրում են տարատեսակ հարցազրույցների հաշվին, որոնք ժամանակ առ ժամանակ տալիս են լրատվամիջոցներին։ «Այսպես ապրել չի կարելի։ Ադրբեջանի նախագահը խոսում է այն մասին, որ Երեւանը իր քաղաքն է, իսկ մեր պետությունը լռում է։ Ուրեմն նա աշխարհի երկրների մարդկանց սովորեցնում է այն մտքին, որ հայերը նույնիսկ Երեւանն են գրավել։ Մինչդեռ պաշտոնական Երեւանը լռում է»,- գանգատվել է Տեր-Գրիգորյանցը։

Նա համարում է, որ այդ ձեւով Ադրբեջանը հող է նախապատրաստում մարտական գործողությունների վերսկսման համար։ Գեներալ-լեյտենանտը շեշտեց, որ ավելի քան քսան տարի Հայաստանը շրջափակման մեջ է գտնվում, որոշակի պետությունների զինված ուժերով շրջապատված, իսկ դա փաստացի նշանակում է գտնվել պատերազմական վիճակում։ Ու գտնվելով նման բարդ իրավիճակում՝ Երեւանը պարզապես պարտավոր էր դիմել ՄԱԿ ԱԽ-ին։ «Դուք կհարցնե՞ք ձեր ԱԳ նախարարին, նախագահին ու վարչապետին, թե ինչու նրանք չեն պաշտպանում իրենց հայրենիքը։ Ինչու նրանք չեն չեղարկում Նախիջեւանը Ադրբեջանին փոխանցելու մասին Մոսկովյան պայմանագիրը։ Այդ դեպքում ամեն ինչ իր տեղը կընկնի։ Չէ՞ որ ըստ պայմանագրի՝ այդ տարածքը անցել է Ադրբեջանին, իսկ փաստացի հիմա այնտեղ Թուրքական Հանրապետությունն է»,- նշել է Նորատ Տեր-Գրիգորյանցը, քննադատելով Հայաստանի նախկին ու ներկա իշխանություններին։

Նրա գնահատականով՝ ոչ  Հայաստանի ԱԳՆ-ն, ոչ ՊՆ-ն, ոչ էլ ուրիշ մեկը չի կատարում իր ուղիղ ֆունկցիոնալ պարտականությունները։ Պաշտոնաթող զինվորականը հատկապես ուժեղ քննադատեց ԱԳՆ աշխատանքը։ «Ամեն ինչ Հայաստանի ԱԳՆ-ի անգործության պատճառով է, դեռ Նալբանդյանն էր այդպիսին, իսկ հիմա էլ նույն ոգով շարունակում է նորանշանակ նախարարը։ Իսկ ԱԽ-ի քարտուղարը առհասարակ, հավանաբար, երբեք չի աշխատել, հիմա նա կարծես չի էլ հասկանում, թե որն է խնդիրը»,- վրդովվեց գեներալ- լեյտենանտը։

Նորատ Տեր-Գրիգորյանցը նկատեց, որ մի քանի ամիս առաջ Երեւան է ժամանել, որպեսզի հնարավոր աջակցություն ցուցաբերի հանրապետության նոր իշխանություններին, մտադիր էր հանդես գալ առաջարկություններով ու մի քանի գործնական խորհուրդ տալ, սակայն նրան այդպես էլ չեն ընդունել։ Գեներալ լեյտենանտը հավելել է, որ Մոսկվա վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցելության ժամանակ ինքը հույս ուներ հանդիպել նրա հետ, քանի որ նման հնարավորություն կար, սակայն վարչապետն այդ անգամ էլ չէր կարողացել նրա ու նրա ընկերների համար ազատ րոպե գտնել, ինչը էլ ավելի է հիասթափեցրել ղարաբաղյան պատերազմի հերոսին ու նրա մարտական ընկերներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ