Դատարանը բավարարել է Հայկ Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտե ֆեյսբուքյան էջից:

Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն երեկ էր ներկայացրել դատարան. այն քննվել է այսօր:

Հայկ Սարգսյանը մեղադրվում է 2007 թվականին Դավիթ Սիմոնյանի սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու կրելու մեջ: