News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրավապահ մարմինները հետաքննում են Դիլիջանի համայնքում կանաչ ակտիվիստների վրա հարձակումը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության ղեկավար Արթուր Գրիգորյան:

«Նախօրեին իսկապես հարձակում է տեղի ունեցել երեք ակտիվիստի վրա, որոնք մոնիտորինգ են իրականացնում Դիլիջանի ազգային պարկի տարածքում: Նախնական տվյալներով՝ միջադեպին ներգրավված են ապօրինի ծառահատման հետ կապված տեղի գյուղացիները»,- ասաց Գրիգորյանը: Նրա խոսքով՝ այս պահին հարցով զբաղվում են իրավապահ մարմինները:

Հուլիսի 18-ին Տավուշի մարզի Թեղուտ եւ Հաղարծի գյուղի մոտ 40 բնակիչ հարձակվել էր բնապահպան ակտիվիստների խմբի վրա, որոնք մոնիտորինգ են իրականացնում հարակից անտառներում: Այս մասին տեղեկությունները տեղադրվել են Eco House and Camp-ի ֆեյսբուքյան էջին:

Ակտիվիստները նշում են, որ հարձակումը կապված է եղել ապօրինի անտառահատման բացահայտված փաստերի հետ, որը երկար տարիներ ծաղկում է ապրում այդ համայնքներում: Դեպքի վայր իրավապահներ էին ժամանել, սակայն անգամ նրանց ներկայությունը չի պաշտպանել ակտիվիստներին գյուղացիների կողմից վիրավորանքներից եւ ֆիզիկական բռնությունից: Նշվում է, որ նրանք քարեր, շշերը եւ երկաթե ձողեր էին գործի դրել: Այս միջադեպից հետո ակտիվիստները ստիպված էին դիմել բժշկական օգնության: Ակտիվիստները նաեւ հայտնում են, որ այսօր իրենց հասցեին հեռախով սպառնալիքներ են հնչեցվել: Պահանջը մեկն է՝ որպեսզի անտառային մոնիտորինգ իրականացնող կամավորների խումբը հեռանա Տավուշի մարզից:

Հավելենք, որ «Դիլիջան» ազգային պարկը բազմիցս հայտնվել է իրավապահների եւ բնապահպանների ուշադրության կենտրոնում: Արդեն առաջին տարին չէ, որ Ազգային պարկի  տարածքում ապօրինի ծառահատում է գրանցվում: Անցյալ տարվա հոկտեմբերին հարձակման էր ենթարկվել «Պանտեր Սեքյուրիթի» դիտորդական դիրքի եւ կազմակերպության՝ ազգային պարկի Շամախյան հատվածում մոնիտորինգ իրականացնող երկու աշխատակցի վրա: Միջադեպին մասնակցած անձինք ձերբակալվել էին, հարուցվել էր քրեական գործ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ