News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրք հնագետները վիլլա են հայտնաբերել, որը ավելի քան 2 հազար տարի առաջ կառուցվել է Դենիզլի նահանգի անտիկ քաղաք Տրիպոլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հնագիտական արշավախմբի ղեկավար Բահադըր Դումանը նշել է, որ շենքը պատկանում է ուշ հելլենիզմի դարաշրջանին՝ Արեւելյան Միջերկրածովյան պատմության ժամանակաշրջան, որը տեւել է Ք.ա. 323 թվականին Ալեքսանդր Մակեդոնացու մահվան ժամանակից մինչեւ հռոմեական տիրապետության վերջնական հաստատումը:

«Վիլլան 12 սենյակ ունի, հատակը խճանկարապատ է, իսկ պատերին կան գեղեցիկ որմնանկարներ եւ երկրաչափական զարդաքանդակներ: Մենք ենթադրում ենք, որ տան տերն առեւտրական է եղել: Հարկ է նաեւ նշել, որ տան կոյուղագծի համակարգը միանգամայն սարքին է: Վիլլայում կա նաեւ մեկ մեծ սենյակ, դահլիճ, ննջասենյակ, մանկական սենյակ եւ աշխատասենյակ»,- ասել է Դումանը:

Անտիկ Տրիպոլիսում, որի պատմությունը սկսվում է Ք.ա. III – II դարերում՝ Պերգամյան թագավորության ժամանակներից, գիտական հետազոտությունները սկսվել են 2012 թվականին: Դրանք անցկացնում են Փամուքալեի համալսարանի հնագիտության ֆակուլտետի մասնագետները: Տրիպոլիսը անտիկ բնակատեղիի դասական օրինակ է: Հնագետներին հաջողվել է հայտնաբերել դարպասներ, որ եղել են քաղաքի հիմնական մուտքը, ամֆիթատրոնի, վարչական շենքերի ավերակներ, շուկայի մարմարով ծածկված սյունաշար հրապարակ: Պեղվել են նաեւ բյուզանդական եկեղեցիներ, հարուստ քաղաքացիների տներ: Ճարտարապետական օբյեկտները վերաբերում են տարբեր դարաշրջաններին, քանի որ քաղաքը վերապրել է մի քանի թագավորություններ եւ կայսրություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ