News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 18
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալն ինքնասպանություն է գործել: Այս մասին տեղեկանում ենք Aravot.am-ից:

Աղբյուրի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 12-ի առավոտյան ինքնասպան է եղել 5-րդ մասնաշենքի դատապարտյալներից մեկը՝ Համլետ անունով։ Նա խցում միայնակ չէր ապրում, եւ երբ առավոտյան խցակիցը դուրս է եկել զբոսանքի, ինքը հրաժարվել է զբոսանքից։ Մնալով խցում մենակ՝ Համլետը սավանի միջոցով կախվել էր մահճակալից։

Նա 13 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել անչափահասի հետ անառակաբարո գործողություններ կատարելու համար: Սակայն դժգոհ էր վճռից, անընդհատ բողոքում էր՝ խնդրելով վերանայել այն։ 

Սա քրեակատարողական այս հիմնարկում մեկ օրվա ընթացքում ինքնասպանության երկրորդ դեպքն է: Օգոստոսի 11-ին էլ ինքնասպան է եղել ազգությամբ գնչու, Մոլդովայի 42-ամյա քաղաքացի Վ.Գ.-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավտովթար Երեւանի Ագաթանգեղոսի փողոցում. կա տուժած
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ...
Թուրքիայում 50-ամյա տղամարդը բռնաբարել է 5-ամյա աղջկան
Պարզվել է, որ նախկինում եւս նույն երեխային մի քանի անգամ բռնաբարել․․․
Վթար Կապան-Գորիս ճանապարհին. տուժածներն Իրանի քաղաքացիներ են
Վարորդը եւ ուղեւորն (Դավուդ Սադղյանը, ծնված 1955 թ.) ինքնուրույն դուրս են եկել ձորից եւ տեղում ստացել համապատասխան բուժօգնություն...
Գյումրիում թմրամոլների են բերման ենթարկել. ոստիկանություն
Զննությամբ Խաչատրյանի տան բակից հայտնաբերվել է կանեփի 10-ը ցողուն...
Կոլիզեումը մեկ ժամով լույսերը կմարի ի հիշատակ Ջենովայի կամրջի փլուզման զոհերի
Այդ օրը Կոլիզեումում բոլոր երեկոյան միջոցառումները կչեղարկվեն…
Վանաձորում 27-ամյա երիտասարդին հրազենային վիրավորում պատճառելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զաքարյան 1 հասցեի մոտ կրակոցի ձայն է լսվել...
Partner news