News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 12
Տեսնել լրահոսը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն օգոստոսի 30-ին ընդունել է «Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Ռաֆայել Հովհաննիսյանին եւ նկարահանող խմբին՝ հաղորդաշարի՝ եթեր դուրս գալու 15-ամյակի կապակցությամբ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Մնացականյանը շնորհավորել է հյուրերին հոբելյանի առթիվ եւ գոհունակությամբ արձանագրել է, որ հաղորդաշարի գոյության ողջ ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ հաստատվել եւ իրականացվում է արդյունավետ համագործակցություն։ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ ԱԳՆ-ը շարունակելու է աջակցել իրապես հաջողված այդ նախագծին, որը հեղինակների ստեղծագործական մոտեցման շնորհիվ բացահայտում է աշխարհի տարբեր հատվածներում ներկայացված մեր մշակույթն ու ինքնությունը, հայկական Սփյուռքի մեծ ներուժը, ինչպես նաեւ յուրովի ներկայացնում Հայաստանի դիվանագիտական ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Türkçe
Տպել
Partner news