News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 21
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» կուսակցությունը պաշտոնապես հիմնադրվեց: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կուսակցության հիմնադիր համագումարին հիմնադիր անդամները միաձայ կողմ քվեարկեցին կուսակցության ստեղծմանը:

Կուսակցության ստեղծմանն իրենց ողջյունի խոսքն էին փոխանցել դերասան Երվանդ Մանարյանը, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: Դերասանուհի Թամարա Հովհաննիսյանն էլ ասաց, որ այսօր իր կյանքի լավագույն օրերից է. «Մեր պայքարը դաժան էր, եւ լույսը վերջում չէր երեւում: Ես վստահ եմ, որ անստեղ ներկա է Հաց բերողը: Ես վստահ եմ մեր պայքարն արդար է եւ իրավացի»,- ասաց նա:

Համագումարը որոշում կայացրեց, որ կուսակցությունը չի ունենա մեկ ղեկավար, այլ կկառավարվի 7-հոգանոց քարտուղարության կողմից:

Համագումարը քարտուղարության անդամներ ընտրեց Գարեգին Չուգասզյանին, Վարուժան Ավետիսյանին, Ալեք ենիգոմշյանին, Գեւորգ Սաֆարյանին, Վահագն Ավագյանին, Արեգ Կյուրեղյանին, Ռուզան Եղնուկյանին:

Իսկ Քարտուղարության համակարգող ընտրվեց Վարուժան Ավետիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news